21:44 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
35801

ՀՀ երրորդ նախագահի փեսան նշում է, որ իր այս քայլով ուզում է վերջնականապես ապացուցել, թե ինչի համար է իր պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, չի մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Facebook-ի իր էջում նա գրառում է արել՝ ընդգծելով, որ հավատարիմ է մնում իր խոստմանը։

«Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ»,- գրում է Մինասյանն ու հերթով թվարկում դրանք։

Նրա կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել «Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը» և խաղի այն կանոնները, որ Փաշինյանն է հաստատել։

Նշում է՝ գիտի, թե իր մասին ինչ են մտածում և խոսում նախկին և ներկա իշխանություններն ու նախկին և ներկա ընդդիմությունները։ Ընդգծում է՝ նրանք նախընտրում են չտեսնել փաստերը, ուստի որոշել է չմտնել այս «ընտրական ցիկլ», որ ապացուցի՝ իր պայքարը պետության, այլ ոչ թե պաշտոնի կամ անձնական շահի համար է։

«Մեկ անգամ ասել եմ, որ դաստիարակված մարդ եմ և գիտեմ հարգել մեծուփոքր՝ ոչ միայն տարիքային, նաև ըստ արաժանիքների։ Եվ այսօր հականիկոլական պայքարին այս կամ այն կերպ մասնակցում են մարդիկ՝ մասնավորապես առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, որոնց նկատմամբ, անկախ գաղափարական համաձայնություններից կամ հակասություններից, ունեմ մեծագույն հարգանք և եթե իրենք մտածում են, որ իրենց պայքարի ձևն ավելի էֆեկտիվ է և իրենց ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է Հայաստանը փրկելու համար, այդ որոշումը արժանի է հարգանքի»,- նշում է Միքայել Մինասյանը։

Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան

Իր որոշման բոլոր պատճառներն ու հիմնավորումները թվարկելուց հետո էլ ավելացնում է՝ չի գնում ընտրություններին, բայց շարունակում է իր կռիվը։

Միքայել Մինասյանն իր համախոհներին էլ կոչ է անում գնալ ընտրությունների և գիտակցված ընտրություն անել` ձայնը տալով այնպիսի ուժի, որը կբերի խաղաղություն մեր երկրին, հանրային համերաշխություն և լավ ապրելու հույս։

Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ

Ըստ թեմայի

Ի՞նչ էր թաքնված Միքայել Մինասյանի հարցազրույցի տողատակում. քաղաքագետը փակագծեր է բացում
Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
Հայաստանի և Ռուսաստանի շահերը 90 տոկոսով համընկնում են. Միքայել Մինասյան
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան, Ընտրություններ, Միքայել Մինասյան

Գլխավոր թեմաներ