00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գաղտնիության շղարշ. ինչի՞ համար էին Հյուսիսն ու Արևմուտքը իշխանության բերում Փաշինյանին

© Sputnik / Andranik GhazaryanСтепан Даниелян
Степан Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վերջին շրջանի հարցազրույցներին, դրանց նպատակայնությանը և դրանցում առկա հիմնական ուղերձներին։
Դանիելյան. «Խնդիրը Փաշինյան–Սարգսյան միջակայքում է, քանի որ 2018–ին մեկը մյուսին հանձնեց իշխանությունը»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցների համար կա երկու հիմնական պատճառ, առաջինը բնականաբար ընտրություններն են և պայմանավորված են նախընտրական շրջանով, իսկ երկրորդ պատճառն առնչվում է արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությանը, քանի որ գործող իշխանությունը փորձում է մեղքն իր վրայից թոթափել ու բարդել նախկինների վրա` պատասխանատվությունը դնենլով նրանց ուսերին։

«Ստեղծված իրավիճակում բնական է, որ նախկիններն էլ իրենց հերթին պետք է արձագանքեին, ուստի նշված երկու պատճառների համադրությունը երկրորդ և երրորդ նախագահներին դրդում է ակտիվության։ Արցախյան պատերազմում կրած պարտությունն ըստ էության մնացել է անտեր, ամբողջ նախկին պրոցեսը ջնջվել է և հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նրանց, նրանք էլ իրենց հերթին անկեղծանում են ու բացում ինչ–ինչ փակագծեր, թեև փակագծերն ամբողջությամբ չեն բացում»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` հիմնական խնդիրը Փաշինյան–Սարգսյան միջակայքում է, քանի որ 2018 թվականին մեկը մյուսին հանձնեց իշխանությունը կամ էլ ստիպված էր հանձնել, հետևաբար կան շատ հարցեր, որոնց պատասխանները հանրությունը դեռ չի ստացել։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սերժ Սարգսյանը բացատրել է` ինչ է նկատի ունեցել սա ասելով

Ըստ նրա`շատերն իշխանափոխությունը կապում են արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ուստի հնարավոր բացահայտումները կարող են էական ազդեցություն թողնել ընտրությունների վրա։

«Սարգսյանը նշեց, որ պարտվել է ոչ թե Փաշինյանին, այլ ավելի լուրջ ուժերին, որոնք գտնվում են և՛ հյուսիսում, և՛ արևմուտքում, կապված չեն իշխանության հետ, թեև ներկա աշխարհում իշխանություններն ուղղակիորեն չեն գործում նման դեպքերի ժամանակ, այլ գործընթացը տանում են միջնորդավորված, պրոկսի ուժերը։ Բայց այստեղ հարցեր են առաջանում` Հյուսիսն ու Արևմուտքը միասին կամ առանձին ի՞նչ խնդիրներ էին ցանկանում լուծել, ինչի՞ համար էին իշխանության բերում Փաշինյանին, կապվա՞ծ էր այդ ամենը արցախյան խնդրի հետ, նշված պրոկսի ուժերը առանձի՞ն էին գործում, թե՞ միասնաբար, ահա այս հարցերի պատասխանները չեն տրվում»,– ասաց քաղաքագետը։ 

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Դանիելյանի գնահատմամբ` հստակ պատասխանների բացակայության պարագայում ամեն ինչ պարուրվում է գաղտնիության շղարշով և որևէ պարզություն չի մտնում ստեղծված իրավիճակի մեջ։ Ըստ նրա` եթե ինչ–որ փակագծեր բացվեն, դրան զուգահեռ կլինի շատ ուժեղ դեզինֆորմացիա և ատելության ալիք, ուստի բացված փակագծերը կարող են խեղդվել դեզինֆորմացիոն ագիտացիայի ծովում ու մարդիկ ոչ թե ինչ–որ բան են հասկանալու, այլ ավելի շատ են խճճվելու։   

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցությունից։ Թե որոնք են այդ քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ դրանցից մեկը կարող է լինել ՀՅԴ-ն։

Իսկ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշեցրել է, որ 2018թ.–ի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լրացրեց ձայների այն մինիմալ քանակը, որը բավարար էր Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու համար` բացահայտելով, թե ինչ պայմաններ են այդ ձայների դիմաց դրվել Նիկոլ Փաշինյանի առաջ։

Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել. Սերժ Սարգսյանն ասաց` ինչու է ամաչում նրա փոխարեն

Լրահոս
0