07:03 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (417)
392 0 0

Փաշինյանը նաև շեշտեց, որ իր բոլոր հայտարարությունները ապացուցող փաստաթղթեր կան, որ բանակցային ողջ գործընթացն արձանագրված է դրանցում։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ինչու խաթարվեց ԼՂ բանակցային գործընթացը` ողբերգություն բերելով մեր երկրին։ Նման հարց այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին ուղղեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հիշեցնելով որ այդ մասին իր վերջին հարցազրույցում ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ձեր նշած անձն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ճշգրտման մասին, որը պետք է նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց «ԼՂ բնակչություն» հասկացությունը։ Սերժ Սարգսյանը ժամանակին միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ, թե որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության  ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի։ Այ կանցնեն տարիներ ու մենք կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը ունի որոշակի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ»,– ասաց նա` մեկնաբանելով, որ այս փաստից հայտնի է դառնում, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ Ինչն էլ, ըստ Փաշինյանի, ենթադրում է, որ այդ ադրբեջանցիները պետք է բնակեցվեին ԼՂ–ում։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որովհետև երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում։ Հարց. ԼՂ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ բոլորս հասկանում ենք այդ հարցի պատասխանը»,– ասաց Փաշինյանը։

 Նա նաև անդրադարձավ Սարգսյանի հարցազրույցում հնչած այն տեսակետին, թե` եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի։

Եթե դա նրան չի նեղացնի. Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու Կարեն Կարապետյանը վարչապետ չդարձավ

«Կանցնեն տարիներ, կբացվի բանակցային փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015թ–ի աշնանը– 2016թ–ի ձմռանը»,– ասաց Փաշինյանը` Սարգսյանին առաջարկելով, եթե որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի մարդկանց պատմել 2015թ–ի աշնան և 2016թ–ի ձմռան իրադարձությունների մասին, որին հաջորդել է 2016թ–ի ապրիլի 2-ը, ու փոխվել է բանակցային գործընթացի բովանդակությունը։

Փաշինյանը նաև շեշտեց, որ իր բոլոր հայտարարությունները ապացուցող փաստաթղթեր կան, որ բանակցային ողջ գործընթացն արձանագրված է դրանցում։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվել է ԼՂ հարցը լուծել խաղաղ բանակցությունների` Մադրիդյան սկզբունքների շրջանակում։ Նա նաև հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքները երկու խնդիր են առաջադրում` հանրաքվե և միջանկյալ կարգավիճակ։

Փաշինյանը, սակայն, չբացառեց, որ կարող է պարզվել, որ 2015թ–ի աշնանն ու 2016թ–ի ձմռանը միջնորդները հրաժարվել են Մադրիդյան սկզբունքներից, ու որ դրանք իրականում «միայն ցուցանակ» էին, որի ներքո տեղի էին ունենում այլ պրոցեսներ։

Ինչ վերաբերում է Արցախի ազատագրված շրջանների` 5+2 տարբերակին, ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Փաշինյանն արձանագրեց, որ Սարգսյանը խոսում է ոչ թե 5+2, այլ 7 շրջանների մասին։

Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա

«Այդ 2-ը նրա համար է, որ տարբեր փուլերում կողմերի համար գործընթքացը կամ գործարքը դարձվի առավել կամ պակաս գրավիչ»,– ասաց նա։

Խոսելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին` նա նշեց, որ ցանկացած նման հարցազրույց իրենց հնարավորություն է տալու ավելի շատ շերտեր բացել։

«Հայկական կողմն ասել է` մենք 7 շրջաննները հանձնում ենք, Ադրբեջանն պատասխանել է` ոչ։ Հայկական կողմն առաջարկել է, որ մենք ընդունում ենք, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է ընդգրկվի ԼՂ ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաև ադրբեջանցիներ, Ադրբեջանն էլի է ասել` ոչ։ Ադրբեջանն ամեն ինչին պատասխանել է` ոչ։ Ես հարցազրույցներում մի քանի անգամ ասել եմ` ամենավատ տարբերակին, որին համաձայն է Հայաստանը, Ադրբեջանը հաջորդ պահին այլևս համաձայն չէ»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ նույն միտքը 2018թ–ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից ասել էր նաև Սերժ Սարգսյանը` նշելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (417)

Ըստ թեմայի

Համավարակն ու արցախյան պատերազմը մեր աշխատաշուկային հասցրին աներևակայելի վնասներ
Արցախի ԱԺ նախագահը պատասխանել է Սահիդովի` «Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանին» գրառմանը
Արցախի նախագահը հարցաքննվել է
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ