14:12 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1197)
35701

Նիկոլ Փաշինյանի խոսքով` պատերազմը գործող իշխանությանը թուլացրել է, բայց իրենք ուզում են վերգտնել իրենց ուժը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի- Sputnik. Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, քանի որ այն 2018-ից պատկանում է ժողովրդին։ ԱԺ–ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի նախկին ղեկավարները Հայաստանին մեղադրում են պատերազմ բորբոքելու մեջ։ Բանը հասել է այնտեղ, որ ասում են` խաղաղ բնակչությանը մենք հարվածել ենք, որից հետո Ադրբեջանը հակագործողությունների է դիմել։ Այսինքն` Ստեփանակերտը, Մարտակերտը, Վարդենիսը չեն ռմբակոծվել` այդ մարդիկ տեղյակ չեն։ Այս ամենը չեն նկատում, քանի որ իրենց թվում է` «власть меняется»։ Նրանք սխալվում են»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց` ի՞նչ է ստացվում` ժողովուրդն իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում. բացառված է, թող հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի։ Փաշինյանի խոսքով` պատերազմը գործող իշխանությանը թուլացրել է, սակայն իրենք ուզում են վերգտնել իրենց ուժը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորներից Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկեցին 3–ը, ձեռնպահ` 75–ը, կողմ`1–ը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1197)

Ըստ թեմայի

«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
Այսօրվա ընտրությունն օրենքից բխող ձևական գործընթաց է. Մարուքյան
Գաղտնիության շղարշ. ինչի՞ համար էին Հյուսիսն ու Արևմուտքը իշխանության բերում Փաշինյանին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ