19:25 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (468)
89 0 0

Հայաստանի երկրորդ նախագահը դատի է տվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչին ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին:

Նա նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակցից պահանջում է հրապարակայնորեն հերքել այն տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, և ներողություն խնդրել վիրավորանքի համար: Խոսելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին ՝ Մանուկյանը հայտարարել է. «Քոչարյանը պաշտպանվելու համար օգտագործում է գողացված փողերը», «ապօրինաբար դուրս է բերել մշակութային արժեքները», «նա գողացել է իշխանությունը»:

Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

Մանուկյանի փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր դատական նիստի ժամանակ նշեց, որ թվարկված բոլոր արտահայտությունները գնահատողական դատողություններ են, որոնց համար բավարար հիմքեր են եղել:

Մանուկյանն էլ վստահեցրեց, որ Քոչարյանին  վիրավորելու, զրպատելու բացարձակ մոտիվացիա չի ունեցել և չունի, իր բոլոր հայտարարությունները վերաբերում են միայն նրա պաշտոնավարման տարիներին:

Պոզները ծիծաղելի է անվանել Քոչարյանից 200 հազար դոլար ստանալու մասին լուրերը

ՀԱԿ փոխնախագահի խոսքի ընթացքում Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտարարեց, որ լքում է դահլիճը, քանի որ նրա ելույթը գործի հետ կապ չունի:

Քոչարյանն ինքը նիստին չէր մասնակցում։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (468)
թեգերը:
դատ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ