09:35 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
25 0 0

ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ:

«Այվազյանն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Այվազյանը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նա ցավակցել է սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Զրույցի ընթացքում քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանամերձ բնակիչների վեճը ապրիլի 29-ին վերաճել է ռազմական հակամարտության։ Երկու երկրների սահմանապահների միջև բախումը տևել է ավելի քան 6 ժամ։ Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը ու սահմանից հետ քաշել զինված ուժերը։

Հավելենք, որ չնայած պայմանավորվածությանը, ապրիլի 30-ի առավոտյան կրկին փոխհրաձգության դեպքեր են գրանցվել։

Մայիսի 3-ին Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ զորքերը հետ են քաշել սահմանից։

Հազարավոր տարհանվածներ, այրված տներ․ ղրղզա-տաջիկական բախման հետևանքները

Ընդհանուր առմամբ սպանվել է մոտ 50 մարդ, տուժածների թիվը ավելի քան 200 է։

Ըստ թեմայի

Արա Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել գերիների խնդիրը և Արցախի իրավիճակը
Արա Այվազյանը զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերոջ հետ
Արա Այվազյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին
թեգերը:
Ղրղզստան, Տաջիկստան, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ