01:46 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցից հետո ընդլայնված հանդիպում կկայանա, որից հետո նախատեսված է դիվանագետների ասուլիսը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Զվարթնոց» օդանավակայանում Լավրովին կդիմավորի նրա հայ գործընկեր Արա Այվազյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները` Վարդան Տողանյանը և Սերգեյ Կոպիրկինը:

ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վաղը` մայիսի 6-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։

«Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 6-ի առավոտյան Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը նա ծաղիկներ կդնի անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների:

Մայիսի 6-ին` ժ. 10:15-ին, տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժամը 12:15-ին:

Հիշեցնենք, որ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։

Ըստ թեմայի

Մոսկվան և Թեհրանը հանդես են գալիս ԼՂՀ հակամարտության արդարացի կարգավորման օգտին. Լավրով
Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ