20:40 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
264 0 0

Միությունը ի սկզբանե ստեղծվել էր որպես ապաքաղաքական կառույց, սակայն այժմ նրա գործունեության մեջ շտկումներ են արվել։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ ԱԱԾ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ստեղծած «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը պահանջում է կառավարության հրաժարականը և ներկայացնում ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց միության անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը։

«Մենք լուսաբանելու ենք հակազգային կառույցների գործունեությունը, աջակցելու ենք ռազմական անվտանգության ուժեղացմանը, պահեստազորին, վերահսկելու ենք գալիք ընտրությունները», – ասաց Եպիսկոպոսյանը։

Նրա խոսքով` ի սկզբանե կազմակերպությունը ստեղծվել է որպես ապաքաղաքական կառույց, բայց կյանքն իր շտկումներն է մտցրել։ Միությունն ավելի վաղ միացել էր ԶՈւ գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջին: Կառույցն այժմ էլ վստահ է, որ ճգնաժամից դուրս գալն ու ընթացիկ մարտահրավերների հաղթահարումն անհնար է առանց իշխանությունների հրաժարականի։

«Երկրի ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետևանքով ավերիչ հարված է հասցվել երկրի տարածքային ամբողջականությանը, կայունությանը, քաղաքացիական հասարակությանը և այլ ինստիտուտներին: Այս իրավիճակից դուրս գալը մենք տեսնում ենք ջանքերի համախմբման, առանց բացառության բոլոր ռեսուրսների մոբիլիզացման մեջ։ Կոչ ենք անում բոլոր սպաներին միանալ մեզ», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին

Եպիսկոպոսյանի խոսքով` պետք է թույլ չտալ, որ մոլեռանդ պոպուլիստները ժողովրդին բաժանեն սևերի և սպիտակների, գայլերի և գելխեղդների։

Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

Ըստ թեմայի

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում
Քաղաքական ուժերի նախընտրական դասավորվածությունը. ովքե՞ր շանսեր ունեն ԱԺ անցնելու
«Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են». Սերժ Սարգսյան
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ