10:50 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
32920

Քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները Հարավային Կովկասում ամբողջությամբ անցել են ռազմաքաղաքական ոլորտ, որտեղ Մոսկվան շատ ավելի ուժեղ է:

ԵՐԵՎԱՆ, մայիսի 7 - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև շփումներն ավելի ինտենսիվ են դարձել։ Եվ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան վերջին այցը դրա հավելյալ ապացույցն է։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։

Քաղաքագետի խոսքով՝ նման ակտիվացումը մասամբ վկայում է այն խնդիրների մասին, որոնց բախվում է Հայաստանը պատերազմից հետո։ Բայց մյուս կողմից կա խոշոր գործընկեր, որը կարող է օգնել տարբեր ուղղություններով, ընդ որում` ոչ միայն անվտանգության ոլորտում։

«Հայաստանը վաղուց և հիմնովին ընդգրկված է Ռուսաստանի մերձավոր գործընկերների ու դաշնակիցների թվում։ Մենք քաղաքական տարբեր փոփոխություններ ենք տեսել, փոխվել են հանգամանքները Հայաստանի ներսում, փոխվել են հանգամանքները Ռուսաստանի ներսում, բայց այդ հարաբերությունները պահպանվել ու հաղթահարել են բոլոր տատանումները, որոնք տեղի են ունեցել քաղաքականության մեջ», - նշեց փորձագետը:

Իսկ եթե իրավիճակն ավելի լայն՝ տարածաշրջանային համատեքստում գնահատենք, ապա Հարավային Կովկասն, անշուշտ, փոխվել է։ Այս փոփոխությունները պայմանավորված են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի նոր հարաբերակցությամբ, բայց հիմնականում այն հանգամանքով, որ Թուրքիան տարածաշրջանում ավելի ակտիվ խաղացող է դարձել։

Լուկյանովի խոսքով՝ Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, ակտիվ քննարկումներ են ընթանում թուրքական թեմայով։ Շատերը կարծում են, որ Մոսկվան պետք է ավելի կոշտ ձևով Թուրքիային կտրեր տարածաշրջանից։ Բայց դա հազիվ թե հնարավոր լիներ։ Քաղաքագետի խոսքով` Անկարայի ու Բաքվի հարաբերությունները մի վայրկյանում չեն ձևավորվել։

«Անկախ մեր վերաբերմունքից, դա ռազմավարական դաշինք է, որը կամրապնդվի, և դա կապված է երկու կողմերի շահերի հետ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, միայն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը Թուրքիայի հետ երկխոսության մեջ։ Այո, Անկարան տարածաշրջան եկավ որպես ռազմաքաղաքական ուժ, բայց Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները Հարավային Կովկասում նույնպես ամբողջությամբ ռազմաքաղաքական ոլորտ անցան։ Իսկ դա այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանն իրեն ավելի վստահ է զգում և ամենաարժեքավոր խաղաքարտերն ունի»- կարծում է Լուկյանովը։

Նա համոզված է, որ տարածաշրջանի հետագա փոփոխությունները Ռուսաստանի և Հայաստանի համար ինքնաբուխ չեն լինի, այլ կլինեն վերահսկողության տակ։ Ստատուս քվոն ամրագրված է առաջիկա հինգ տարիների համար, և չնայած որոշ էքսցեսներին՝ այն պահպանվում է։

Խոսելով Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքների ու Ռուսաստանի կողմից կոշտ արձագանքի բացակայության մասին՝ Լուկյանովը նշեց, որ արձագանքի բացակայությունը չի նշանակում, որ ՌԴ-ն համաձայն է գնահատականների հետ:

«Առանձնապես կարևոր չէ, թե Մոսկվայում ինչ են մտածում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պատկանելության և ցանկացած այլ տարածքային հարցերի շուրջ։ Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի անկախությանն ու անվտանգությանը, ապա Ռուսաստանն ունի իր դաշնակցին պաշտպանելու հստակ, կոնկրետ ռազմական պարտավորություններ։ Եվ այդ պարտավորությունների խախտումը կհանգեցնի հեղինակության փլուզման։ Ընդ որում` ոչ թե հայերի, այլ բոլոր գործընկերների աչքերում», - հավելեց քաղաքագետը։

Իսկ ի՞նչ շահ ունի Ռուսաստանը Հայաստանի, Ադրբեջանի, իսկ ապագայում նաև Թուրքիայի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր բացման հարցում։ Լուկյանովի խոսքով` Մոսկվային առաջին հերթին ձեռնտու չէ մեռած գոտու, փակուղու ու անանցանելի սահմանի առկայությունը, որտեղ ավարտվում են տրանսպորտային զարկերակները: Ռուսաստանը ելնում է նրանից, որ Եվրասիայում ցանկացած խոշոր տնտեսական ակտիվություն չի կարող շրջանցել իրեն։ Ռուսաստանը Եվրասիայի զգալի մասն է։ Որքան շատ լինեն զարգացման խթանները, այնքան ավելի լավ Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը նույնպես կարող է շահել դրանից։

Ըստ թեմայի

Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսությունը. Լավրով
Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել
ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով
Արցախյան հարցն ավելի կխճճվի, կամ վերջին կարևոր զարգացումը Լավրովի երևանյան այցն էր
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Գլխավոր թեմաներ