03:09 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
28012

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը խոստանում է առաջիկա օրերին հրապարակել ինքնակազմակերպվող, հորիզոնական շարժման խաղի կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նոր շարժում է սկսել՝ «#antinikol․ հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է»։ Facebook-ի իր էջում Մինասյանը ներկայացրել է շարժման պատճառը, նպատակը, խնդիրը, միջոցն ու գործողությունը։

Միքայել Մինասյանի ձևակերպմամբ՝ շարժման խորհուրդն է. «Ընտրեք ում ուզում եք, բացի Նիկոլից»։

«Նիկոլը խայտառակեց Հայաստանն ու բոլորին։ Նրա երբեմնի աջակից մտավորականությունը խայտառակվեց ու վարկաբեկվեց, ուսադիրավորները դարձան լավագույն դեպքում ծիծաղի, վատագույն դեպքում՝ անեծքի արժանի։ Բոլոր հերոսները հեղինակազրկվեցին, անգամ` Նիկոլի ստեղծածները։ ՀԿ-ներից մինչև ամենաերևելիներ բավական է նրա հետ գործ ունենան, ապականվում են։ Նույնիսկ «սորոսականները», որոնց մեջ կային և կան մարդիկ, որոնք իրենց ընկալումներով հայրենասեր էին ու հավատում էին իդեալների, վարկաբեկվեցին ու դարձան վտարանդի, ազգի դավաճան»,- շարժման ստեղծման պատճառներից մեկն այսպես է հիմնավորում Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը։

Նպատակը հստակ է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից և քաղաքականությունից։

Խնդիրն է բացատրել մարդկանց, որ Փաշինյանն իր սեփական նեղ անձնական շահերի համար խաբել ու դավաճանել է այն շարժումը, որ սկսվեց 2018-ին։

«Մարդկանց նպատակներն ու ցանկությունները ազնիվ էին, բայց եկավ Նիկոլն ու ապականեց ամեն բան։ Պետք է հիշեցնել մարդկանց, որ ընտրությունը հույս է, այլ ոչ թե տապանաքար։ Այն նորի սկիզբ պետք է լինի, իսկ Նիկոլի հետ անգամ այսօրվա նրա պաշտպանները հույս չեն կապում»,- նշում է Մինասյանը։

Նա համարում է, որ Փաշինյանին ընտրելն աններելի է և՛ այս, և՛ այն աշխարհի օրենքներով։

Վստահ է՝ #antinikol շարժումը կհամախմբի այն մարդկանց, որոնք «Նիկոլին համարում են չարիքներից վատագույնը»։ Մինասյանն առաջարկում է բոլորին՝ առանց «բայցերի», միանալ շարժմանը. «Նախկին կոմունիստներից մինչև Եհովայի վկաներ, ՀՀԿ-ականներից մինչև նախկին իմքայլականներ, ազամարտիկներից մինչև «ֆեյսբուքյան ֆիդայիներ», մտավորականներից մինչև մատուցողներ՝ անկախ հանգամանքից, թե ով որտեղ է եղել անցյալում, որքան տարբեր ենք այսօր կամ որ ուժի օգտին ենք պատրաստվում քվեարկել»։

Մինասյանի խոսքով՝ շարժումը չի ունենալու ղեկավար, հետևաբար չի ունենալու քաղաքական որևէ հավակնություն։

Անձամբ խոստանում է լծվել այս աշխատանքին և առաջիկա օրերին հրապարակել ինքնակազմակերպվող, հորիզոնական շարժման խաղի կանոնները։

«Սա ազատագրական շարժում է»,- եզրափակում է Միքայել Մինասյանը։

Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի խորհրդարանի լուծարմամբ երկրում կազմակերպվեն արտահերթ ընտրություններ: Ըստ ՀՀ սահմանադրության` եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է:

Ազգային ժողովը մայիսի 3-ին հրավիրած հատուկ նիստի քվեարկության արդյունքում Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Վարչապետի ընտրության հարցը կրկին խորհրդարանում կլինի մայիսի 10-ին։

Ըստ թեմայի

«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները
Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին
ՀՀ նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի
թեգերը:
Հայաստան, Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ