20:44 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
4801

Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ Լավրովի այցը Հայաստան արդյունավետ ու կառուցողական էր` երկու երկրների հարաբերությունների ու քաղաքական երկխոսության մակարդակին համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի քաղաքական օրկարգում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցը և հիշեցնելով, որ գերիների հարցը քննարկվել էր նաև Լավրովի պաշտոնական այցի շրջանակներում։

«Քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը` և՛ տարածաշրջանային իրավիճակը, և՛ բնականաբար, իրավիճակը ԼՂ–ի շուրջ»,– ասել է Կոպիրկինը` հավելելով, որ իր գնահատմամբ՝ Լավրովի այցը Հայաստան արդյունավետ ու կառուցողական էր` երկու երկրների հարաբերությունների ու քաղաքական երկխոսության մակարդակին համապատասխան։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր` մայիսի 9-ին` Հաղթանակի օրվա առիթով այցելել են Երևանի քաղաքային պանթեոն ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենական պատերազմի զոհերի հուշահամալիրում։

Արցախի ԱԳ նախարարը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել

Ըստ թեմայի

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին
Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, գերի, Սերգեյ Կոպիրկին

Գլխավոր թեմաներ