06:08 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Պուտինը նաև քաջառողջության ու բարօրության մաղթանքներ է փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիստական ագրեսորներին։ Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված փոխօգնությունն ու բարեկամական կապերը հետագայում ևս հուսալի հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար»,– ասված է ՌԴ նախագահի ուղերձում։

Պուտինը նաև քաջառողջության ու բարօրության մաղթանքներ է փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին։

Ըստ թեմայի

Այսօր Շուշին մեզ հետ չէ, մենք սգում ենք նրա գերությունը. Փաշինյանն ուղերձ է հղել
Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՌԴ դեսպան
թեգերը:
շնորհավորանք, Արմեն Սարգսյան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ