05:28 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1229)
214 0 0

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` երկրորդ անգամ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր կայացած հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 1–ը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, 1-ը` կողմ, 76-ը` ձեռնպահ։

«Մինչ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը մեր գումարման խորհրդարանը շարունակում է գործել իր լիազորությունների շրջանակում, այնպես որ կհանդիպենք, ցտեսություն»,– քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Փաստորեն խորհրդարանն իրականացրեց ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ քայլերը ԱԺ–ն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

ՀՀ Սահմանադրության համաձայն` արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, իսկ երկրորդ անգամ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, ու նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին անգամ չընտրեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1229)

Ըստ թեմայի

Հայտնի շրջանակները մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ. Փաշինյան
Փաշինյանի նշանակած կադրերից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, մյուսը` Սերժ Սարգսյանի. Մարուքյան
Չէի ասի, թե ամեն ինչ նույնությամբ կկրկնեի. Փաշինյանն ասաց` որն է իր ամենամեծ խնդիրը
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ