03:28 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (209)
123 0 0

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը շեշտել է ադրբեջանական սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:

Հիշեցնենք` այսօր լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (209)

Ըստ թեմայի

Պետությունը պետք է ամբողջական տեղեկություն տա, մյուսները` խուճապ չառաջացնեն. ՄԻՊ–ի հորդորը
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
ԱԱԾ–ն Սյունիքի իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել
թեգերը:
Հայաստան, Արա Այվազյան, Սերգեյ Լավրով, Սյունիք

Գլխավոր թեմաներ