02:36 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (209)
318 0 0

Բաքուն ու Վաշինգտոնն ընդգծել են կարգավորման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական արտգործնախարարությանը։

Հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է կայունությանը, ու բանակցություններ է վարում Հայաստանի հետ սահմանային լարվածությունը վերացնելու համար։

«Բաքուն սահմանապահ ծառայության ղեկավարությանն ուղարկել է Հայաստանի հետ սահման՝ «իրավիճակը հանգուցալուծելու համար»։ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ՝ լարվածությանը վերջ դնելու համար»,-նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Բաքուն ու Վաշինգտոնն ընդգծել են կարգավորման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների միջոցով։

Հավելենք, որ ԱՄՆ-ի Պետդեպը մայիսի 13-ին զսպվածության կոչ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (209)

Ըստ թեմայի

Սյունիքի հարցով Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. պատճառը ՀՀ սահմաններին տիրող իրավիճակն է
Սյունիքի սահմանին առկա լարվածությունը մեծ կծիկի մի կետն է միայն. քաղաքագետ
թեգերը:
ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան, Սահման

Գլխավոր թեմաներ