18:29 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (207)
55710

«Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն ու համախմբված։ Դաշինքի քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։

«Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով»,– նշված է հայտարարության մեջ։

Ըստ դաշինքի` Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման հետևանքով մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել։ Իրավիճակը հղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով և տարածաշրջանային անկայունության պոտենցիալով։ ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը։

«Օրվա իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Չեն իրականացվում իրավիճակից բխող գործողություններ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարման փաստի կապակցությամբ և մեր սահմանների պաշտպանության համար։ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն ու համախմբված, խուճապի չմատնվել և պատրաստ լինել զարգացումների ցանկացած սցենարի»,– շեշտում է «Հայաստան» դաշինքի քաղաքական խորհուրդը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (207)

Ըստ թեմայի

Ադրբեջանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ բանակցում է Հայաստանի հետ
Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
թեգերը:
Հայաստան, Սյունիք, հայտարարություն

Գլխավոր թեմաներ