20:35 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
368 0 0

Փաշինյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել կեղծված քարտեզներով ու պնդում են, որ դա իրենց տարածքն է։

ԵՐԵՎԱն, 14 մայիսի - Sputnik. ՀՀ ինքնիշխան տարածքից հետ քաշվելու շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին միացել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը` իրենց աշխատանքային քարտեզներով։

Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստում։

«Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել կեղծված քարտեզներով ու պնդում են, որ դա իրենց տարածքն է։

«Սա նշանակում է, որ սա ՀԱՊԿ տարածք է, և հայ–ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է»,– արձանագրեց Փաշինյանը։

Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է մեր սահմանը. Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

Այս հիմնավորումն, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, կարևոր է այն տեսակետից, որ, եթե երեկ ՀԱՊԿ–ին դիմում է ներկայացվել 2-րդ հոդվածով` հիմնավորելու, որ դա ՀՀ տարածքն է, ապա այսօր արդեն այդ փաստն ապացուցված է, ու, Փաշինյանի խոսքով, իրավիճակը կարող է արդեն մեկնաբանվել 4-րդ հոդվածով` որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ ռազմական ագրեսիա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին բանակցություններ չեն ընթանում, դրանք կշարունակվեն վաղը՝ ժամը 15-ից։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Այս պահին սահմաններին տիրող իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ է ընթանում։

Ըստ թեմայի

Թեհրանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանային վեճը կկարգավորեն խաղաղ ճանապարհով
Սև լիճը ՀՀ հարավային ամենանեղ հատվածում է. Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի նպատակը
Ռուսաստանը 3,2 մլն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար
թեգերը:
Ռուսաստան, բանակցություն, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ