22:19 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (161)
108 0 0

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություն  է անցկացրել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումին, որն ուղղված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին, ՏԱՍՍ–ի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունով ուղարկված դիմումին։ Ներկա պահին մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը։ Ակնկալվում է, որ խորհրդակցությունները կկայանան առաջիկա օրերին», – ասել է նա։

Զայնետդինովը նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ։ «Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուհրիդինի հետ»,– ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչու պաշտպանության նախարարը չխոսեց. Աբովյանը խնդիրներին բաց աչքերով նայելու կոչ արեց

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (161)

Ըստ թեմայի

Հայաստանը կասեցնելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան. ԱԺ–ն հայտարարություն ընդունեց
Պատրաստ ենք նաև այլ սցենարների. Ռուբինյանը` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին
Իրավիճակից խաղաղ դուրս գալու հնարավորություններ դեռ կան. Մարուքյան
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սյունիք, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ