05:27 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (176)
33201

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կրկին անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: 

Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը: 

«Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:  

Ադրբեջանական ստորաբաժանումները  մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»,-նշված է հաղորդագրության մեջ: 

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ: 

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (176)

Ըստ թեմայի

ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան
Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան
Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Սահման, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ