04:45 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
56 0 0

ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` կողմերը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են վերջին զարգացումներին: Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում:

Հայ և ռուս գործընկերները կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սահմանային խնդրի համակողմանի քննարկման համար։

«Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի` մայիսի 19-ին կայանալիք նիստին։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

Ըստ թեմայի

Փաշինյանը Լուկաշենկոյի հետ խոսել է սահմանային վիճակի մասին
Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Արմեն Գրիգորյան, Նիկոլայ Պատրուշև, Սյունիք

Գլխավոր թեմաներ