06:37 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Ժերար Լարշեն նշում է, որ Ֆրանսիայի իշխանությունը պետք է դիվանագիտական գործողություններ իրականացնի։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ` Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի աճի ֆոնին: Տեղեկությունը հրապարակվել է հանրապետականների Twitter-յան էջում։

Լարշեն ելույթ է ունեցել` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ադրբեջանն ավելացնում է Հայաստանի դեմ սադրանքները։ Մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը։ Դուք, ի վերջո, ե՞րբ պետք է անցնեք դիվանագիտական հայտարարության, դիվանագիտական գործողությունների»,–ասել է Լարշեն։

​ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։ 

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Պուտինը ՀՀ սահմանների թեմայով հեռախոսազրույց են ունեցել
Վաղարշակ Հարությունյանը սյունիքյան զարգացումները ներկայացրել է Ղազախստանի դեսպանին
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 17–ին. ՊՆ-ն` աղմկահարույց տեսանյութի մասին
թեգերը:
Հայաստան, Ֆրանսիա, Ժերար Լարշե, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ