ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Զոհրաբյանը։
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է։ Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք: Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ»,–գրել է նա։
Զոհրաբյանի խոսքով` մնալու է այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում և հիմա շատ ավելի վճռական և ազատ է լինելու իր գործողություննեերում։
Նա նաև հայտնում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որևէ այլ մեկնաբանություն չի լինելու։
Գագիկ Ծառուկյանն արդեն կազմել է ԲՀԿ նախընտրական ցուցակի «սևագրությունը». «Ժողովուրդ»