16:58 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
28802

Դաշինքը համոզված է` իշխող վարչակազմը փորձելու է անարժանապատիվ կոալիցիոն գործարքներ փնտրել աթոռն ամեն գնով պահելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարած «Հայաստան» նախընտրական դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սկզբունքորեն բացառել է որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։

«Նման գործարքը ցանկացած քաղաքական միավորի համար գնահատվելու է Հայաստանի և Արցախի հանդեպ իրականցված հանցագործության մեղսակցություն և, ուժ տալով չարիքին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը»,– ասված է հայտարարության մեջ։

Դաշինքի համոզմամբ` ընտրությունների արդյունքում իշխող վարչակազմը կորցնելու է իշխանությունը և փորձելու է անարժանապատիվ կոալիցիոն գործարքներ փնտրել աթոռն ամեն գնով պահելու նպատակով։

«Հայաստանը» հիշեցնում է, որ գործող վարչակազմը 2018թ-ին իշխանության էր եկել սիրո և համերաշխության քարոզով, արդարության ու ազգային իղձերի իրականացման խոստումներով, բայց, ընդդիմադիր ուժի գնահատմամբ, չի կատարել ոչ մի խոստում կատարելապես ձախողվել է ամեն ինչ՝ բացահայտելով իր կեղծավոր և դավաճանական էությունը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին համագործակցության հռչակագիր ստորագրեցին։ Հուշագրին միացած քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։

Մայիսի 19-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ոստիկանության առանձին ծառայողներ առանց որևէ հիմնավորման ներս են մտել «Հայաստան» դաշինքի մարզային շտաբներ և հետաքրքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին։

Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանեց, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով:

Ըստ թեմայի

Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է հայտնվել. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը հեռանում է «Սիստեմա» ԲՖԿ–ից. Սողոմոնյանն ասել է պատճառը
«Իրավապահները ճնշումներ են սկսել թիմակիցներիս նկատմամբ». Ռոբերտ Քոչարյանը չի ներելու
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ