20:29 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
55710

Նախընտրական ցուցակում այս անգամ չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում այս անգամ չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ 

Ըստ պարբերականի՝ առաջիկա ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ցուցակում չի լինելու նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում իշխող կուսակցության ցուցակում չեն ընդգրկվելու նաև գործող պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Սիփան Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է ցուցակում ընդգրկվողներին, ապա համակարգելով այդ մասով մեր ունեցած տեղեկությունները՝ կարելի է ասել, որ իշխող ուժի առաջին մեկուկես տասնյակը որոշակի տեղափոխություններով կունենա մոտավորապես այս տեսքը.

Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Խաչատուր Սուքիասյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Արայիկ Հարությունյան, Արփի Դավոյան, Արսեն Թորոսյան, Ռուբեն Ռուբինյան, Մարիա Կարապետյան, Ռոմանոս Պետրոսյան, Գուրգեն Արսենյան, Անահիտ Ավանեսյան։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պետք է համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն։

«Մաշեցնելու ենք մինչև քոքը». Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու վերընտրվելու մասին

Քաղաքական այլ ուժեր դեռևս իրենց ցուցակները չեն հրապարակել։ Հայտնի է միայն ԲՀԿ-ի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան ու Իվետա Տոնոյան։

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան մեկ տասնյակ քաղաքական ուժ։

Հավելենք, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Տիգրան Ավինյանը նշանակվի դեսպան։

Ըստ թեմայի

Քաղաքական ուժերը հերթով հայտարարում են ՔՊ–ի հետ դաշինքը բացառելու մասին. ինչո՞ւ
Դժգոհ գեներալներին պաշտոններ են առաջարկում. «Ժողովուրդ»
Ո՞ր դեպքում կլինեն հետընտրական գործընթացներ. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը
թեգերը:
Ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Գլխավոր թեմաներ