03:12 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մի շարք ներկայացուցիչներ հանձնեցին մանդատները։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտնել է ավագանու «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նոր ներկայացուցիչների անունները: Նրանք զբաղեցրել են ավելի վաղ մանդատից հրաժարված անդամների տեղը։

«Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի մանդատը հանձնվել է Քրիստինե Վարդանյանին»,-ասաց Մարությանը նիստի ընթացքում։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար է դարձել Մարկոս Հարությունյանը։

Բացի այդ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Աննա Ջավախյանի և Էդգար Բարսեղյանի մանդատները ստացել են Վիլեն Գաֆեսճյանն ու Նարեկ Պետրոսյանը։

Պետրոսյանը չի ներկայացել նիստին, ավելին, նա քաղաքապետարանին տեղեկացրել է, որ վայր է դնում իր լիազորությունները։

Ըստ թեմայի

Երևանի իշխանությունը 211 նոր ավտոբուս կգնի․ քաղաքապետ
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը հրաժարվում է մանդատից
թեգերը:
մանդատ, Հայկ Մարության, Երևանի ավագանի

Գլխավոր թեմաներ