05:37 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
239 0 0

Երկրորդ նախագահը բոլորին մրցակից է համարում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություննում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարաձայնությունները քննարկման համար ակտուալ թեմա չեն։

«Այս թեման վաղուց սպառվել է։ Մենք մասնակցում ենք ընտրությունների տարբեր դաշինքներով։ Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդու որոնց մեջ ընդհանրապես տարաձայնություններ չլինեն։ Միգուցե միայն զույգերի մոտ է նման բան լինում։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,- նշեց երկրորդ նախագահը։

Նա հավելեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորին մրցակից են, այդ թվում իր գլխավորած դաշինքը և Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությամբ «Պատիվ ունեմ»-ը։ Բայց, ըստ նրա, այս ընտրություններում կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ և որոնց հետ որևէ համագործակցություն հնարավոր չէ։

Հետընտրական համագործակցության մասով էլ Քոչարյանը հորդորեց սպասել ցուցակների ներկայացմանը և ընտրությունների ավարտին։

Բյուջեից 7 մլն դրամ է հատկացվել ընտրությունների դիտորդ պատվիրակությունների համար

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակված հունիսի 20-ը։

Ըստ թեմայի

Որն է արտահերթ ընտրություններում հիմնական վտանգն ըստ Դունամալյանի
Ընտրություններին Արա Աբրահամյանի կուսակցությունը կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանա օնլայն մասնակցել ընտրություններին
թեգերը:
Ընտրություններ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ