13:14 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի խոսքով` ցուցակը մայիսի 26-ին կներկայացվի վարչությանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում համամասնական ցուցակի շուրջ քննարկումները: Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Ցուցակը վաղը կներկայացվի կուսակցության վարչությանը, վարչությունը կքվեարկի ու այն կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ավելացրեց Պապիկյանը:

Անդրադառնալով Գյումրիում ՔՊ–ի պասիվությանը` նախընտրական շտաբի ղեկավարը նշեց, որ ժամանակ դեռ կա:

«Չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվությունն ու պասիվությունը չափել գրասենյակներով, բայց պետք է նշեմ, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, և մենք մեր 12 օրերը ակտիվորեն կաշխատենք»,-վստահեցրեց նա։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պետք է համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18։00-ն։

«Մաշեցնելու ենք մինչև քոքը». Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու վերընտրվելու մասին

Քաղաքական այլ ուժեր դեռևս իրենց ցուցակները չեն հրապարակել։ Հայտնի է միայն ԲՀԿ-ի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան ու Իվետա Տոնոյան։

Ովքեր կգլխավորեն «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան մեկ տասնյակ քաղաքական ուժ։

ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Տեր–Պետրոսյանն ուզում է ապացուցել, որ ժամանակին իր քարոզածն այլ բան էր. քաղաքագետ

թեգերը:
Սուրեն Պապիկյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ