13:51 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը միանալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կառավարությանը հորդորում է ջանքեր գործադրել, որ Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը` կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ըստ թեմայի

Սյունիքի իրավիճակը կարող է կրկնվել սահմանի այլ հատվածներում. Ռոբերտ Քոչարյան
Հարցը թիվը չէ, այլ դրոշը ցույց տալը․ Զատուլինը անդրադարձել է Սյունիքի իրավիճակին
Եթե իշխանությունը Սյունիք մտած թուրքի դեմ չի կռվում, ռուսը պիտի ասի՝ չէ, կռվե՞նք. Աբովյան
ՀԱՊԿ–ը պետք է ավելի հստակ արտահայտվի Սյունիքի դեպքերի առնչությամբ. իմքայլական պատգամավոր
թեգերը:
զորք, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ