16:04 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
242 0 0

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը առաջին հերթին կարևորում է քաղաքական և դիվանագիտական բնույթի քայլերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման իրականացումը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Մայիսի 25-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով, որում գնահատել է ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, տեղեկացրել մարտահրավերներին հակազդելու, ռազմական համագործակցության հեռանկարների մասին։

Այս համատեքստում նա անդրադարձել է ԼՂ–ին` ընդգծելով, որ հակամարտության գոտում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին սրացումը, Սեմերիկովի խոսքով, պահանջում է հրատապ միջոցառումների ընդունում, առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման հարցերի լուծում:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում. հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։

Ըստ թեմայի

Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ –ին. Այվազյան
Եթե ՀԱՊԿ–ում սկսեն կրակել, դա կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի. Փաշինյան
ՀԱՊԿ–ին դիմելը ճի՞շտ էր, կամ ովքե՞ր պիտի սահմանազատում անեն հայ–ադրբեջանական սահմանին
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ