00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս փորձագետը հայտարարել է հայ հանրության շրջանում աննախադեպ պառակտման մասին

© Sputnik / Asatur YesayantsВладимир Лепехин на конференции "Духовные ценности и современное государство" (25 марта 2019). Еревaн
Владимир Лепехин на конференции Духовные ценности и современное государство (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվել
Հայաստանյան էլիտաների մի մասը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է կասկածում Հայաստանին պաշտպանելու Ռուսաստանի պատրաստակամությանը։ Այդ միտումը պետք է փոխել, կարծում է Լեպեխինը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի հանդեպ ուժգնացող ռազմական սպառնալիքի պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և աստիճանաբար տիրել որոշ հայկական տարածքների, հայկական պետականությունը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանը։ Այս մասին Երևանում ընթացող «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակության մեջ» խորագրով խորհրդաժողովում ասել է  ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։

Брифинг Чрезвычайного и Полномочного посол России Сергея Копыркина во время празднования Дня Космонатики в Доме Москвы (12 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Ռուսաստանը Հայաստանին օգնում է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը․ դեսպան

Լեպեխինը բողոքում է, որ արտաքին սպառնալիքի ուժեղացումը ուղեկցվում է հայ հասարակության շրջանում աննախադեպ պառակտմամբ և բևեռացմամբ։ Բայց նախորդ դարերում ու տասնամյակներում, երբ հայ հասարակության առջև կանգնած էր մահմեդական հարևանների ճնշման պայմաններում գոյատևելու հարցը, այն համախմբված էր ընդհանուր սպառնալիքի առաջ։

«Հայերը համակարգված աշխատում էին իրենց անկախության համար և, պետք է ասել, վերջին երկու դարում հայկական պետականության պահպանումն ու զարգացումը ապահովում էր նախ Ռուսական կայսրությունը, ապա՝ ԽՍՀՄ-ը։ Սակայն 21-րդ դարում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի միջև ճեղք է գոյացել։ Այն նկատելի դարձավ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք և ուժեղացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք»,-ասել է նա։

Նրա կարծիքով՝ «ճեղքման» պատճառն այն է, որ հայկական էլիտաների մի մասը համոզված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր և հուսալի դաշնակիցն է և հեռանկարային գործընկերը։

ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին

Այս կասկածները Հայաստանում ծագել են երկու հիմնական պատճառներով։ Առաջինը կապված է Ռուսաստանի որոշակի պասիվության հետ Հայաստանի՝ որպես իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ։ Երկրորդը կապված է այն բանի հետ, որ հայկական էլիտաներին գայթակղել են արևմտյան երկրների խոստումներն ու դրամաշնորհները, «Եվրոպայի մաս» դառնալու հեռանկարը։

Նա կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում հենց այդ «ճաքը» և «անվստահ գործընկերությունը» պատճառ դարձան, որ նախորդ տարվա աշնանը Հայաստանը մի շարք տարածքներ կորցրեց, և հիմա բավականին բարդ իրավիճակ ունի Ադրբեջանի հետ սահմանին։

«Արդյունքում Հայաստանը, թերևս իր երկար պատմության ընթացքում առաջին անգամ բախվեց էլիտաների միասնականության, երկրի ապագայի միանշանակ և հասկանալի կերպարի բացակայությանը, այն էլ՝ նոր քաղաքական փորձությունների նախաշեմին»,-ավելացրեց նա։

Эдуард Вартанян - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Պատերազմի օրերին Արցախ եկած ռուսաստանցի հայազգի մարզիկը հերթական հաղթանակն է տոնել

Լեպեխինի կարծիքով՝ հասարակությունը հունիսի 20-ի ընտրություններից առաջ պառակտված է նախևառաջ Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքով՝ Ռուսաստանի հետ սերտ միության ձգտող ուժերի և ամենատարբեր հիմքերով նրանից հեռանալու ձգտող ուժերի միջև:

Ստեղծված իրավիճակից ելքը փորձագետը տեսնում է Ռուսաստանում և Հայաստանում խաչաձև կապերի ամրապնդման մեջ՝ այն սոցիալական և  քաղաքական խմբերի միջև, որոնք հանդես են գալիս միության և այդ երկու երկրների ռազմավարական փոխգործակցության ամրապնդման օգտին: Նրա խոսքով, պետք է նաև ձգտել, որպեսզի մեր երկրների իշխանական կառույցներում հնարավորինս շատ լինեն այդպիսի խմբերի ներկայացուցիչները (ռուսամետ քաղաքական գործիչները Հայաստանում և հայամետները՝ Ռուսաստանում):

Լրահոս
0