02:33 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (203)
183 0 0

Կուսակցությունը որոշել է ցուցակում ընդգրկել ոչ միայն արդեն հայտնի քաղաքական գործիչներին, այլև թարմ դեմքեր ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է դրա առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

Ցուցակում երկրորդն իրավաբան Արտյոմ Գեղամյանն է, այնուհետև պատգամավորներ  Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը, պատգամավոր Սարիկ Մինասյանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանը, պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը և Ստեփան Ստեփանյանը։

«Մենք հասկանում ենք, թե ինչպիսի բարդություններ կարող են լինել այս ընտրություններում։ Ընտրությունների գնում ենք պարզ ճակատով։ Մենք հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, վարչական ռեսուրսի, բայց արդեն ապացուցել ենք , որ կարողանում ենք ձայն հավաքել առանց այդ ռեսուրսների», – ասաց նա։

Նշենք, որ Լևոն Մարտիրոսյանը հայտնի հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է։ Նա նախկինում էլ եղել է պատգամավոր, ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով։

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները

Հունիսի 20–ի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների ու դաշինքների ԿԸՀ դիմելու վերջին օրն էր մայիսի 26–ը։ Կուսակցությունների ու դաշինքներն արդեն իսկ ներկայացրել են ցուցակները։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (203)

Ըստ թեմայի

Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 անունը
Ծառուկյան, Մելքումյան, Տոնոյան․ հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ