21:35 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
348 0 0

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակից դուրս գալու երկարաժամկետ լուծում կարող է դառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված է սահմանների միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսական կողմն ակտիվորեն ներգրավված է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի լուծման գործում։

«Հիմնական պատճառը սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային տարիներից։ Նման իրավիճակները պետք է խաղաղ ճանապարհով լուծել», - նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ երկարաժամկետ լուծումը կարող է լինել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել դրան:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերի հետևանքով սպանվել էր 31-ամյա կրտսեր սերժանտ, երկու անչափահաս երեխաների հայր Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը։

Ըստ թեմայի

Փաշինյանը բացատրեց, թե երբ Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Հայաստանի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա. Փաշինյան
Ադրբեջանին դրդել են Սյունիքում ու Գեղարքունիքում սադրանքի գնալ. Փաշինյան
թեգերը:
Մարիա Զախարովա, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ