15:55 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
47301

ՀԱԿ–ի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ցանկը կազմված է այն անձանցից, որոնք տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդ համարը Ինեսա Գաբայանն է՝ մեր թիմի նոր անդամներից։ Ցուցակն ամբողջությամբ կհրապարակենք այսօր»,- ասաց Խաչատրյանը` նշելով, որ ցուցակը կազմված է 101 թեկնածուից։

Խաչատրյանի խոսքով` ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի որպես մեկ կուսակցություն։

Ծառուկյան, Մելքումյան, Տոնոյան․ հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Երբ այդ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ, ըստ էության, անհատների լայն դաշինք է և կազմված է մեր կուսակցական այն անձանցից, որոնք տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»,- ասաց նա։

Ինչո՞ւ են Ավինյանն ու Միքայելյանը դուրս մնացել ՔՊ ցուցակից. պարզաբանում է քաղտեխնոլոգը

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

 

Ըստ թեմայի

Տեր–Պետրոսյանն ուզում է ապացուցել, որ ժամանակին իր քարոզածն այլ բան էր. քաղաքագետ
Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանին. ՀԺ
Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ