14:19 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1214)
276 0 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` պատմության մեջ իրենք ոչ թե հանձնվող ու նենգ են, այլ պայքարող ու ազնիվ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր իսկ իշխանության օրոք դեռ 1999-ին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկել է Մեղրին Ադրբեջանին տալու հարցը։ 

Փաշինյանի խոսքով` Քոչարյանն ու նրա աջակիցներն այժմ մեղադրում են ներկայիս իշխանությանը Սյունիքը հանձնելու, Ադրբեջանին միջանցք տրամադրելու մեջ։

«Եթե ինձ չեք հավատում, ապա Կարեն Դեմիրճյանի կնոջ հուշերը հրապարակվել են, այնտեղ նայեք։ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն էլ ներկա է եղել 1999-ի Անվտանգության խորհրդի նիստին. նա ձեռնպահ է քվեարկել։ Հասկանում եք, չէ՞, աբսուրդն ուր է հասել»,–ասաց Փաշինյանը։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս պատմության մեջ իրենք ոչ թե մեղադրվող են, այլ մեղադրող։

Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է իրեն ասում Ռուսաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան

Հիշեցնենք` Քոչարյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են, որ նախագահության առաջին տարիներին պատրաստ էր Ադրբեջանին հանձնել Մեղրին՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող Լաչինի միջանցքի դիմաց։ Քոչարյանն ինքը բազմիցս ասել է, որ խոսքն ընդամենը Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք տրամադրելու մասին էր։

Թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին. Նիկոլ Փաշինյան

 

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1214)
թեգերը:
Ադրբեջան, Մեղրի, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ