07:10 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
358 0 0

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու Ռուսաստանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Շոյգուն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկել:

«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, բայց նաև բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են այս պահին», - ասել է Շոյգուն:

Հարությունյանն էլ ավելացրել է, որ մտադիր է համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկել, որը, նրա գնահատմամբ, շատ հաջող է զարգանում։

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների՝ առաջին հերթին ՀԱՊԿ–ի շրջանակում:

«Հաջողությամբ իրականացվում են մեր զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրերը։ Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությունն է, որը դիտարկում ենք որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն», - ասել է նա:

Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:

Նախարարը հիշեցրել է, որ հայկական ռազմական պատվիրակություններն ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարևոր միջոցառումներին: Նա Հարությունյանին հրավիրել է մասնակցելու հունիսին կայանալիք միջազգային անվտանգության հարցերի մոսկովյան IX համաժողովին։

«Օգոստոս-սեպտեմբերին սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին Բանակային միջազգային խաղերին և «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին», - հավելել է Շոյգուն:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Մոսկվա է մեկնել երեկ առավոտյան։ 

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Իսկ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայող է գերեվարել։

Ըստ թեմայի

Սա արվում է նաև Ռուսաստանի դեմ. Բաբայանը` ՀՀ սահմանում տեղի ունեցող գործընթացների մասին
Հայաստանի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա. Փաշինյան
Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է իրեն ասում Ռուսաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան
թեգերը:
Սերգեյ Շոյգու, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ