04:36 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշում, իրավիճակը լիցքաթափելու և սահմանների՝ խաղաղ բանակցությունների միջոցով դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների ձերբակալման մասին զեկույցը, և կոչ են անում ազատել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին։ Նման հայտարարությամբ են այսօր հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):

Մայիսի 27-ին և 28-ին նրանք խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Ֆիլիպին Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Այս հանդիպումների արդյունքում ընդունած հայտարարության մեջ համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական նորմերի կիրառման անհրաժեշտությունը կալանավորված անձանց նկատմամբ:

«Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի բոլոր սահմանափակումները և ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարագրով ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Համանախագահները մտահոգություն են հայտնում Հայաստան-Ադրբեջան չգծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ՝ միաժամանակ շեշտելով, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի են:

Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը սուր խնդիրներ են քննարկել Մոսկվայում

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշում, իրավիճակը լիցքաթափելու և սահմանների՝ խաղաղ բանակցությունների միջոցով դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու համար»,- նշում են համանախագահները՝ պատրաստականություն հայտնելով աջակցել այդ գործընթացին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ` Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։

Ըստ թեմայի

ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով
Ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի կրակոց է արձակել Կութ գյուղի սահմանամերձ հատվածում
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել. Անն Լինդեն` Հայաստանի սահմանին ստեղծված վիճակի մասին
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ

Գլխավոր թեմաներ