17:37 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
166 0 0

ԿԸՀ-ն անճշտություններ է գտել կուսակցության փաստաթղթերում և երկու օր ժամանակ տվել դրանք շտկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, հնարավոր է, չկարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվել է դիմած կուսակցությունների ու դաշինքների հայտերը, հայտնաբերվել են անճշտություններ։ Ուժերից մեկը Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունն է։

«Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության ցանկում անկուսակցականների քանակը չպետք է գերազանցի ցանկում նշվածների երեսուն տոկոսը»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ընդգծելով, որ օրենքի հենց այս կետն է խախտել Բագրատյանի կուսակցությունը։

Մասնավորապես՝ ցուցակի 85 անուններից միայն 10-ն են «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ, 75-ը անկուսակցական են։
ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել կուսակցությանը՝ ցուցակը շտկելու համար։

Նույն խնդիրն ունի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Ընտրական ցուցակում կա 92 թեկնածու, որոնցից 48-ը նշվում են որպես անկուսակցական, իսկ 12-ի դեպքում նշված չէ ոչինչ: ԿԸՀ-ն այս կուսակցությանը նույնպես 48 ժամ տվեց սխալները շտկելու համար։ Եթե երկու օրվա ընթացքում ցուցակները չճշտվեն, կուսակցությունները չեն կարողանա մասնակցել ընտրություններին։

Նշենք, որ կիսատ կամ անճշտություններով փաստաթղթեր են ներկայացրել ինչպես խոշոր ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Պատիվ ունեմ» կուսակցություններն ու դաշինքները, այնպես էլ ավելի փոքր ուժեր՝ «Ազատ Հայաստան», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու ընտրություն», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Միացյալ հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք» կուսակցությունը։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։ ԿԸՀ–ն այսօր` մայիսի 29–ին, արտահերթ նիստ էր հրավիրել օրենքին նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը որոշելու համար։ Պարզվեց, որ նրանց մոտավորապես կեսի մոտ փաստաթղթային անճշտություններ կան։

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

Ըստ թեմայի

Փաշինյանի առաջարկը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում․ «Պատիվ ունեմ» դաշինք
Շիրինյանը հետ է կանչել կուսակցական հայտը, ընտրությանը կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Հայաստան, Ընտրություններ, Հրանտ Բագրատյան

Գլխավոր թեմաներ