00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից

© Sputnik / Asatur YesayantsЦИК Армении
ЦИК Армении - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Բաժանորդագրվել
Քաղաքական ուժերի գրանցումն ավարտվեց։ Արդեն հստակ է, թե քանիսը կկարողանան մասնակցել հունիսի 20-ին նախատեսված ընտրությանը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում 22 կուսակցություն և 4 դաշինք գրանցեց Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու համար:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանում նախատեսված ընտրությունների արդյունքի վրա. Փաշինյան

Հանձնաժողովն առանց քվեարկության ու քննարկման գրանցեց մայիսի 26-ին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական», «Մեր տունը Հայաստանն է», «5165» ազգային պահպանողական, «Վերելք», «Ազատական», Հայ ազգային կոնգրես, «Ինքնիշխան Հայաստան», «Հայոց արծիվներ միասնական Հայաստան»  կուսակցությունների ու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախընտրական ցուցակները:

Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` եթե տվյալ քաղաքական ուժի ներկայացրած նախընտրական ցուցակի վերաբերյալ ԿԸՀ անդամներից ոչ ոք առարկություն չունի, ապա որոշումն ընդունվում է առանց քննարկման ու քվեարկության:

Մինչդեռ մյուս քաղաքական ուժերի ցուցակների առանձին թեկնածուների դեպքում ԿԸՀ անդամներն անճշտություններ էին հայտնաբերել՝ կապված պարտադիր փաստաթղթերի ներկայացման հետ:

Հիմնականում թեկնածուները ԿԸՀ չէին ներկայացրել հայերենի տիրապետումը հավաստող տեղեկանքները, մի քանիսի պարագայում էլ՝ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու ու ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին փաստաթղթերը:

Արդյունքում ԿԸՀ-ն քննարկման ու քվեարկության արդյունքում «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակից հանեց Դավիթ Գրիգորյանին , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակից՝ Արսեն Փալանդուզյանին, «Հայոց հայրենիք» կուսակցության ցուցակից՝ Արա Արսենյանին, «Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակից՝ Արմեն Մարտիրոսյանին, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ցուցակից՝ Հայկարամ Մնացականյանին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակից՝ Հրանտ Կարապետյանին:

ЦИК Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները

«Ազատ հայրենիք» դաշինքի ցուցակից հանվեցին Նաիրա Հովհաննիսյանն ու Ալիսա Դիլանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ցուցակից՝ Արմեն Հակոբյանն ու Դավիթ Պետրոսյանը, իսկ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակից՝ Վահե Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Տիգրան Մանուկյանն ու Արարատ Դավթյանը, «Ազատություն» կուսակցության ցուցակից՝ Հրաչյա Բագրատյանը, Գայանե Մովսիսյանը, Արթուր Ջիլավյանը, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ցուցակից հանվեցին Սերգեյ Մինասյանը, Լուսինե Թագակչյանը, Ժենյա Պողոսյանը, Ստեփան Միքայելյանը, Դավիթ Չախալյանը, Կարեն Բալայանը, Գևորգ Ավետիսյանն ու Արշակ Վարդանյանը:

«Շիրինյան, Բաբաջանյան» ժողովրդավարների կուսակցությունների  դաշինքի նախընտրական ցուցակից էլ փաստաթղթերի բացակայության հիմքով հանվեց Ռոբերտ Ղևոնդյանի անունը:

Նշենք, որ թերի ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար ԿԸՀ-ն քաղաքական ուժերին 24 ժամ է տրամադրել: Եվ միայն փաստաթղթերը չլրացնելու դեպքում է հանձնաժողովը որոշել մերժել տվյալ թեկնածուի գրանցումը:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված Աշոտ Մելքոնյանը պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու փոխարեն  դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ իր թեկնածությունը ցուցակից հանելու մասին, ինչը և արվել է:

Առաջարկվող բոլոր փոփոխությունները հաստատելուց ու նշված թեկնածուներին ցուցակներից հանելուց հետո, ԿԸՀ-ն միաձայն հաստատեց նաև այս քաղաքական ուժերի գրանցումը:

Իսկ թե ընտրություններին որ քաղաքական ուժը ինչ համարի ներքո կմասնակցի, ԿԸՀ նիստում որոշվեց պարզ վիճակահանությամբ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ այդ համարները փոփոխման ենթակա չեն անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից քանիսը ընթացքում կորոշի դադարեցնել իր մասնակցությունն ընտրական գործընթացին ու ինքնաբացարկ կհայտարարի:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.581.093 է: Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է ընտրություններից 20 օր առաջ` մայիսի 31-ից։

Լրահոս
0