13:38 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
1742 0 0

Ցուցակը գլխավորելու պատիվը բաժին հասավ «Արդար Հայաստան» կուսակցությանը: Նախընտրական ուժերի ցուցակն էլ կեզրափակի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերն այսօր ԿԸՀ-ի կողմից վերջնական գրանցումից հետո մասնակցեցին նաև վիճակահանությանը: Թե որ քաղաքական ուժը ընտրություններին որ համարի ներքո կմասնակցի, որոշվեց վիճակահանության արդյունքում:

1.  «Արդար Հայաստան» կուսակցություն

2.   «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն   

3.   «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն   

4.    «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն   

5.    «Ազատություն» կուսակցություն   

6.   «Պատիվ ունեմ» դաշինք

7.   «Միասնական Հայրենիք» կուսակցություն

8.  «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն

9.  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 

10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

11.  «Հանրապետություն» կուսակցություն

12.  «Հայոց Հայրենիք» կուսակցություն

13.  «Ազատ Հայրենիք» դաշինք

14.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

15.  Հայաստանի դեմոկրատական կուսակցություն   

16.  «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն 

17.  «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն

18.  «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

19.  «Ազգային օրակարգ» կուսակցություն

20.  «Վերելք» կուսակցություն

21.  «Ազատական» կուսակցություն 

22.  «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն  

23.  «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն 

24.  «Հայաստան» դաշինք 

25.  «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 

26.   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն   

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վիճակահանության ավարտին հայտարարեց, որ այդ քաղաքական ուժերին բաժին ընկած համարները փոփոխման ենթակա չեն՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից քանիսը ընտրական գործընթացում կորոշեն դադարեցնել իրենց մասնակցությունն ընտրություններին ու ինքնաբացարկ կհայտարարեն:

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից

Հիշեցնենք՝ այսօր կայացած վերջնական գրանցման արդյունքում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 26 քաղաքական ուժեր, որից 4-ը՝ դաշինքներ, 22-ը՝ կուսակցություններ:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)

Ըստ թեմայի

Ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները
Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանում նախատեսված ընտրությունների արդյունքի վրա. Փաշինյան
Որքա՞ն է Հայաստանում ընտրողների թիվը
թեգերը:
«Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստան» դաշինք, կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ