18:05 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
53210

Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյան ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Փարիզի հայերը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք վանկարկել են «Թուրք, դավաճան, մարդասպան» ու փորձել հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին։

Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչները զսպել են ակցիայի ներկայացուցիչներին, Փաշինյանի ավտոշարասյունը կարողացել է դեսպանատուն մտնել։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

Ըստ թեմայի

Ադրբեջանական զորքը պետք է լքի Հայաստանի տարածքը․ Մակրոն
Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ. տեսանյութ
Ադրբեջանի նախահարձակ գործողությունները մտահոգություններ են առաջացնում․ Ժերար Լարշե
թեգերը:
Բողոքի ակցիա, Փարիզ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ