13:02 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
49 0 0

ԱԳ փոխնախարարներից ոչ մեկն այսօր նաև կառավարության նիստին ներկա չէր։ ԱԳՆ –ից ասել էին, որ 4 փոխնախարարներից 2-ը հանդիպման են, 2-ը՝ գործուղման։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020թ–ի բյուջետային քննարկումներին այսօր ԱԳ փոխնախարարներից ոչ ոք չի ներկայացել։

Ոլորտի բյուջեի կատարողականը ներկայացնելու համար խորհրդարան են եկել նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանն ու անձնակազմի կառավարման վարչության պետ Նարինե Մաթևոսյանը։

Բանն այն է, որ ԱԳ փոխնախարարներից ոչ մեկն այսօր նաև կառավարության նիստին ներկա չէր։

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ու փոխնախարար Գագիկ Ղալաչյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում են ներկայացրել նաև մյուս 4 փոխնախարարները։ Նախարարությունում այս լուրը հերքում են, սակայն, փաստ է, որ այսօրվա կառավարության նիստում ԱԳ փոխնախարարներից ոչ մեկը ներկա չէր։

Խորհրդարանում ևս պատգամավորներին հետաքրքրեց, թե ինչու են փոխնախարարների փոխարեն վարչության պետերը ներկայացել նիստին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Արմենուհի Գալստյանին. «Ի՞նչն է պատճառը, մենք որևէ նախարարի տեղակալ չունե՞նք այս պահին»։

Վարչության պետի փոխարեն պատասխանեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ նրա, ԱԳՆ–ից ստացված նամակում նշված է, որ փոխնախարարները զբաղված են ու խնդրել են նրանց փոխարեն վարչության պետերը ներկայացնեն։

«Հայաստանն ու Արցախը պարտված չեն». Արա Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին

Նշենք, որ կառավարության նիստում ԱԳ փոխնախարարների բացակայության հարցով Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ԱԳՆ լրատվության վարչությունից ավելի վաղ հայտնել էին, որ 4 փոխնախարարներից 2-ը հանդիպման են, 2-ը՝ գործուղման։

Ըստ թեմայի

Ո՞ր փոխնախարարն է կատարում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի պարտականությունները
ՀՀ իշխանությունը հույս ունի ԱԷԿ-ի շահագործման լիցենզիա ստանալ մինչև 2031թ.-ի համար
թեգերը:
փոխնախարար, ԱԺ, խորհրդարան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ

Գլխավոր թեմաներ