14:44 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
25601

Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը Հայաստանում տրվելու է վաղը` հունիսի 7-ին և տևելու է 11 օր։ Ընտրությունների մասնակցող որոշ քաղաքական ուժեր արդեն հայտարարել են, թե ինչպես են պատրաստվում սկսել իրենց պաշտոնական քարոզարշավը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին։

«Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխալվել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ: Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում»,– ասված է Փաշինյանի հրապարակած կոչում։

Նա նշում է, որ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացին ապրել է այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա», ու այն ժամանակ, երբ փոխեց իր համոզմունքը, վրա հասավ ամենամեծ աղետն ու ստիպեց մտածել, որ ապագա չկա:

«Ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ»,– նշում է Փաշինյանը` վստահեցնելով, որ ապագան արարվում է այսօր։

Եթե երկրում ցնցումներ սկսվեն, սահմանին կուտակված թշնամին շարժվելու է առաջ. Մարուքյան

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ապագա կա» կարգախոսով։

Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը Հայաստանում տրվելու է վաղը` հունիսի 7-ից և տևելու է 11 օր։

Ընտրությունների մասնակցող որոշ քաղաքական ուժեր արդեն հայտարարել են, թե ինչպես են պատրաստվում սկսել իրենց պաշտոնական քարոզարշավը։

«Լուսավոր Հայաստանի» նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ քարոզարշավի մեկնարկը կհայտարարեն վաղը 11։00–ին Երևանում, Թամանյանի արձանի մոտից։ Միաժամանակ, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը Facebook-ում գրել է, որ դեպի Սյունիք ճանապարհին է, որտեղ վաղը քարոզարշավը կսկսեն ամենահեռավոր` Ագարակ համայնքից։

«Հայաստան» դաշինքը ևս արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հունիսի 7-ին կլինեն Սյունիքի մարզում, որտեղ կհանդիպեն քաղաքացիների հետ։

Վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ քարոզարշավը կսկսի Էջմիածին քաղաքից, ժամը 11:30-ին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կազդարարի ժամը 12: 00-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսով, որտեղ կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ռազմավարությունն ու անելիքները:

Այս պահին իր վաղվա ծրագրերի մասին հայտարարել է նաև Հայ ազգային կոնգրեսը։ Կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը կանցկացվի ժամը 16:00-ին, Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց մտնել ընտրական գործընթացների մեջ. պարզաբանում է Գալուստ Սահակյանը
Մի խումբ անձինք ոչնչացրել են «Հայաստան» դաշինքի պաստառները. Վարդևանյանը զգուշացնում է
Ամեն ինչ իշխանությանը դեմ է. ինչ են քարոզելու ընտրարշավի ժամանակ 
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ