16:59 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)
174 0 0

Արամ Սարգսյանը կարծում է, որ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը բացառում է ընտրություններից հետո ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը։ Սարգսյանն այդ մասին հայտարարեց այսօր մեկնարկած քարոզարշավի ժամանակ։

«Քոչարյանի թիմի հետ մենք կատեգորիկ հակառակ մոտեցումներ ունենք։ Մեր անցած ճանապարհով այդ համագործակցությունը ոչ միայն ընկալելի չի լինի, այլ նաև հանրությունը չի ընդունի։ Սակայն եթե ընտրությունների երկրորդ փուլ լինի, ստիպված ենք լինելու կողմոնորշվել. կանխատեսումներ անելը բարդ է, թե ում հետ կհամագործակցենք»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` պատերազմական իրավիճակում չեն բացառում որևէ մի ուժի հետ համագործակցելը, իսկ ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու են միայն այն ուժերի հետ, որոնք կկիսեն իրենց գաղափարախոսությունը։

«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին

Սարգսյանը նշեց` այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններին մասնակցած ուժերի ստացած պատգամավորական մանդատների թվից։

Անդրադառնալով քարոզարշավին` Սարգսյանը նշեց, որ բակեր չեն մտնելու, բարձրախոսներով չեն խոսելու և մարդկանց սրտերը կոտրելու. նոր մեթոդ են որոշել կիրառել։ Մասնավորապես, շրջիկ շտաբ կունենան, և մարդիկ կհավաքվեն դրա մոտ, իրենց հուզող հարցերը կտան։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20–ին։

Արտահերթ և արտակարգ ընտրություններ. ՀՀ նախագահը դիմել է կուսակցություններին և դաշինքներին

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)

Ըստ թեմայի

Փորձ է արվում տապալել արտահերթ ընտրությունները․ Վարդևանյան
ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
«Ես վարչապետ կամ պատգամավոր չեմ դառնալու». Արա Աբրահամյանը` ընտրությունների մասին
Նաիրա Զոհրաբյանն ու ևս 4 հանրային գործիչ «Ընտրությունների վերահսկման կոմիտե» են հիմնել
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, Արամ Սարգսյան

Գլխավոր թեմաներ