14:59 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (149)
214 0 0

Քոչարյանը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ իրեն անընդհատ մեղադրում են Մեղրին հանձնելու մեջ և մեկնաբանեց դա։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ագարակցիների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, նշեց, որ դաշինքը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, բայց անթույլատրելի է համարում «Մեղրիի միջանցքի» տրամադրումը։

«Նորմալ չէ, որ ասենք`դեմ ենք, որ երկաթուղին աշխատի, դեմ ենք, որ ճանապարհները աշխատեն, իհարկե կողմ ենք, բայց ինձ շատ է մտահոգում այդ միջանցք բառը, որովհետև ես գիտեմ ինչ է Ադրբեջանը հասկանում միջանցքի տակ, ես գիտեմ` ինչ է Թուրքիան պատկերացնում միջանցքի տակ։ Եվ եթե միջանցքի մասին խոսում են միակողմանի` միայն Հայաստանի տարածքով, այլ ոչ թե ընդհանարապես մեկը մյուսի համար միջանցքներ բացեն, սա այն ահազանգն է, որտեղ պետք ստոպ անենք, հասկանանք` ինչ նկատի ունենք միջանցք ասելով։ Իրենց պատկերացմամբ՝ սա նշանակելու է ՀՀ սուվերենության որոշակի սահմանափակում, այդ միջանցքի վրա իրենց ազդեցության ինչ-որ լծակների ֆիքսում` սա անթույլատրելի է»,- նշեց Քոչարյանը` հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար նպատակներն ուրիշ են` սկզբում միջանցք, հետո՝ ավելին, և արդյունքում կստեղծվի անվտանգության լրջագույն խնդիր տարածաշրջանի բնակիչների համար։

Օնիկ Գասպարյանի դեմ մեղադրանքը և Տավուշի գյուղերի հարցն ինձ համար նորություն էր. Մարուքյան

Քոչարյանը հավաքվածների  ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ իրեն անընդհատ մեղադրում են Մեղրին հանձնելու մեջ։

«Շատերդ եք մտածում`«սա այն Քոչարյանը չէ, որ 15 տարի է Մեղրին հանձնում է, տենց էլ չհանձնեց», երևի կա այդպիսի հակաքարոզչությամբ մարդկանց ուղեղներում սրսկված մի թեզ։ Մի հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողներն այս իշխանություններն են։ Այս իշխանությունները հենց առաջին օրից սկսել են հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը, և արդյունքում մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ։ Այսօր ինձ մեղադրողները քննարկում են «Մեղրիի միջանցքը»։ Իրականությունը սա է»,–ասաց նա։

Խոսելով Ագարակում տիրող իրավիճակի մասին ՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ կայուն ոռոգման համակարգ ունենալու դեպքում գյուղատնտեսական արտադրանքի շեշտակի աճ կարող է լինել։ Նրա խոսքով` տուրիզմի զարգացման շեշտակի աճի հնարավորություն ևս կա։

«Քոչարյանի թիմի հետ հակառակ մոտեցումներ կան». ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի «Հանրապետությունը»

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (149)

Ըստ թեմայի

Օնիկ Գասպարյանի դեմ մեղադրանքը և Տավուշի գյուղերի հարցն ինձ համար նորություն էր. Մարուքյան
Համերաշխության լավ օրինակ. ԼՀԿ–ի ու «Հանրապետության» պատահական հանդիպումը. տեսանյութ
«Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. Ռոբերտ Քոչարյան
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, տրանսպորտային միջանցք, Մեղրի, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ