04:42 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (200)
46 0 0

Այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, ըստ ՀԱԿ-ի, ստանդարտ իրավիճակ չէ: Այն հնարավոր չէ շտկել տարբեր ոլորտների կառավարման ստանդարտ ծրագրերով:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. 44-օրյա պատերազմը քաղաքական արկածախնդրության հետևանք էր: Այսօր քարոզարշավի մեկնարկին ներկայացնելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագիրը` նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Պատերազմի հիմքերը, ըստ նրա, դրվել են դեռ 1998թ-ից, երբ, նրա խոսքով, Հայաստանը շեղվել է իր ճիշտ ճանապարհից:

«Այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, ստանդարտ իրավիճակ չէ: Այն հնարավոր չէ շտկել տարբեր ոլորտների կառավարման ստանդարտ ծրագրերով»,- ասաց Զուրաբյանը։

Նա հավելեց, որ ՀԱԿ նախընտրական ծրագիրը ոչ թե իշխանության ձևավորմանն ուղղված սովորական ծրագիր է, այլ հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 22 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (200)

Ըստ թեմայի

ՀՀ ոստիկանապետը պատրաստ է հանդիպել կուսակցությունների ու դաշինքների ղեկավարների հետ
«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ
«Սա էժանագին սադրանք է». Իվետա Տոնոյանը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Լևոն Զուրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ