01:14 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
350 0 0

Առաջին նախագահը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ ասված 2009 թ-ին, որ առաջին նախագահը մի վատ «խասյաթ» ունի՝ վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ մեկնաբանեց, թե ինչու ինքն ու ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Փաշինյանի բանավեճի առաջարկը:

«Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց` ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ, ցանկացած զինատեսակով: Այսինքն՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ: Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով: Խղճացի, որովհետև այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ դա ոչ թե իր խոսքն է, այլ Փաշինյանի:

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ ասված 2009 թ-ին, որ առաջին նախագահը մի վատ «խասյաթ» ունի՝ վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս:

«Ալիևին կրածը պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի». Փաշինյանին մերժեց նաև «Հայաստանը»

Անդրադառնալով Քոչարյանի այն մտքին, թե ԼՂ խնդրի իր տեսլականն արժանապատիվ խաղաղությունն է, Տեր-Պետրոսյանը հակադարձեց, որ դա կարող է լինել միայն արժանապատիվ կապիտուլյացիա:

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր`հունիսի 7–ին։

Ինչ ակնկալիք ունի Փաշինյանը նախագահների հետ բանավեճից և ինչու է շրջանցել Սերժ Սարգսյանին

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու
«Միջանցքները պատով են ավարտվում». Լևոն Տեր-Պետրոսյան` կանխատեսո՞ղ, թե՞ կեղծ մարգարե
Լևոն Տեր–Պետրոսյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը
թեգերը:
Ընտրություններ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր–Պետրոսյան

Գլխավոր թեմաներ