14:48 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (237)
111 0 0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը կարծում է, որ նախ պետք է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանում առաջին հերթին պետք է անվտանգության խնդիրը կարգավորվի, իսկ դրա համար միայն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապն ավելի ամրապնդել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Այսօր Աբովյանում մեկնարկած ԲՀԿ քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է։ Նա առաջին օրվանից մեր կողքին է եղել, մինչև այսօր մեր կողքին է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ամրապնդենք, զարգացնենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի և պետության անվտանգությունը»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` հայ և ռուս զինվորները ուս ուսի տված պաշտպանում են մեր սահմանը։ Ծառուկյանի խոսքով` սա ամենակարևոր հարցն է, որին պետք է ուշադրություն դարձնել։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր` հունիսի 7–ին։

«Սա էժանագին սադրանք է». Իվետա Տոնոյանը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (237)

Ըստ թեմայի

«Ուսուցիչների ու դպրոցների տնօրենների վրա սկսել են ճնշումներ գործադրել». Արամ Վարդևանյան
ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի հետ հակամարտության դադար. ՀԱԿ-ի ծրագրից
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը
Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան
թեգերը:
Ռուսաստան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ