08:34 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
399 0 0

100 մլն դոլար, որ պետք է դուրս գար Հայաստանից, դուրս չի եկել, մնացել է Հայաստանում: Քոչարյանի բնորոշմամբ՝ դա եղել է Հայաստանում ՌԴ-ի կողմից 100 մլն դոլարի փաստացի ներդրում:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Տարիներ առաջ պետական պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ամբողջ գույքը մնացել է Հայաստանում: Այս մասին այսօր Կապանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այդ ծրագրի մասին քաղաքացիների հարցերին:

«Դրանց անիվներ չեն կպցրել ու չեն ճանապարհել Ռւսաստան: Դրանք Հյաստանում են, աշխատում են: Հայաստանի ռեզիդենտ են, հարկեր են տալիս Հայաստանում: Բազմաթիվ աշխատատեղ են ստեղծվել այդ բիզնեսներում: Բացի այդ՝ 100 մլն դոլար, որ պետք է դուրս գար Հայաստանից, դուրս չի եկել, մնացել է Հայաստանում»,- ասաց Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց, որ այդ գործարքը ՀՀ լավագույն գործարքներից մեկն է եղել: Ավելին՝ նրա բնորոշմամբ, դա եղել է Հայաստանում ՌԴ-ի կողմից 100 մլն դոլարի փաստացի ներդրում:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։

«Ինչ ասել եմ` պահելու և պահպանելու եմ». Ծառուկյանը` Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Ըստ թեմայի

«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը
Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան
«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, պարտք, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ