21:53 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (177)
162 0 0

Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է սպասվող ընտրությունների թեմային։

Թերթի տեղեկություններով` իշխանական թիմում կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է լինելու։ «Ո՛չ իրենց՝ Քաղպայմանագրին է հաջողվելու 50+1 հավաքել, ո՛չ էլ խորհրդարան անցած մյուս ուժերն են կարողանալու հաղթել և կոալիցիոն կառավարություն ձևավորել»,–գրում է թերթը։

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիա կազմելու համար վեց օր է նախատեսված։ Եթե ընտրություններից հետո 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա ընտրությունների երկրորդ փուլ կկայանա։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո, 28-րդ օրը:

Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Այսինքն՝ առաջին երկու տեղերը զբաղեցրած երկու ուժի անունն է գրվելու քվեաթերթիկում։ Իսկ ով այդ ընտրություններին ամենաշատ քվեն ստանա, նրա ձայներն ավտոմատ ավելացվում են այնքան, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն՝ 54 տոկոս ձայն ունենա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։

Ընտրություններից հետո կարող է մտնենք քաղաքական և տնտեսական անորոշության շրջափուլ. Քթոյան

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են պաշտոնական տվյալներում Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (177)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը
«Տղաները մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ». Նիկոլ Փաշինյան
Ընդամենը 2 կուսակցություն խորհրդարանում. սա մեր անցյա՞լն է, թե՞ ապագան
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ