21:24 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
22220

Խաչատուրովի խոսքով` ներկայիս իշխանությունը հավանաբար չգիտի, որ արցախյան առաջին պատերազմից հետո բանակն առհասարակ ոչինչ չուներ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովն այսօր` քարոզարշավի երկրորդ օրը, Գորիսում բավականին կոշտ մեկնաբանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի` բանակի հասցեին ուղղված հայտարարությունները։

«Ուզում եմ մեկնաբանել մի քանի հայտարարություն, որ ներկայիս ժամանակավոր իշխանությունը հաճախ է շահարկում իր հանրահավաքների ժամանակ։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ–որ կոնֆետներից, բայց մենք հո գիտենք նրա` քաղցրի հանդեպ ունեցած հակման մասին։ Ելակներ, կոնֆետներ` նրա գլուխում բանակի մասին, բացի դրանից, ուրիշ ոչինչ չկա»,–ասաց Խաչատուրովը։

Նա նաև անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե իր ծառայության տարիներին բանակում ջրի խնդիր կար։

«Ալեն Սիմոնյանն էլ ասում է, որ ջուր չի եղել, չեն լողացել։ Ես նրան ուզում եմ ասել, որ նա երբեք չի մաքրվի, որովհետև նա մաքուր մարդ չէ ։ Նրանք բանակի մասին այլ ասելիք չունեն»,–ասաց նա։

Խաչատուրովի խոսքով` ներկայիս իշխանությունը հավանաբար չգիտի, որ արցախյան առաջին պատերազմից հետո բանակն առհասարակ ոչինչ չուներ` ո՛չ զորանոցներ, ո՛չ զինատեսակներ ու ռազմամթերք, մի շարք աշխատանքներ են արվել հետպատերազմական տարիներին, մասնավորապես 90–ականների վերջին։

«Այնքան զինամթերք էին ներմուծել, որ այս պատերազմին էլ կբավականացներ, մի բան էլ կավելանար»,–ասաց նա։

Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

Հիշեցնենք` Փաշինյանը երեկ Էջմիածնում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք փող ծախսել զինվորի սննդի վրա: Իսկ որ մարդիկ գալիս էին, մտնում զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկռվելով այդ կոնֆետների հետևից վազում էին, դրանից պետք է ինքդ քեզ գնդակահարեիր»:

Ալեն Սիմոնյանն էլ Արմավիրում հայտարարեց, որ իր ծառայության ժամանակ` 2000-2002 թվականներին, բանակում ուտելիքի ու ջրի խնդիր կար, զինվորներին տանում էին քաղաք, որ լողանան։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր` հունիսի 7–ին։

«Սա էժանագին սադրանք է». Իվետա Տոնոյանը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը

Ըստ թեմայի

«Իկոնայի պես նկարս բռնած գնում-գալիս է». Քոչարյանը մեկնաբանել է առյուծի հետ իր լուսանկարը
«Քոչարյանի թիմի հետ հակառակ մոտեցումներ կան». ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի «Հանրապետությունը»
«Մեղրիի միջանցք» տրամադրելն անթույլատրելի է, ես գիտեմ` ինչ է Թուրքիան ուզում. Քոչարյան
թեգերը:
Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Յուրի Խաչատուրով, Հայաստան

Գլխավոր թեմաներ